Հասարակություն 

Քիմ Քարդաշյանի աղջիկը պապարացիներին արգելել է իրեն լուսանկարել

Քիմ Քարդաշյանի և Քանյե Վեսթի երկու տարեկան աղջիկը` Նորթը, պապարացիներին հրամաններ է տալիս: Երեկ դայակն աղջկան բերել է բալետի պարապմունքի, իսկ դպրոցի դռների մոտ նրանց արդեն սպասել են տարբեր պարբերականների լուսանկարիչներ:

Նորթը բնավորություն է հանդես բերել և շուրջը խռնվող լուսանկարիչներին գոռացել է. «Ասացի` ոչ մի լուսանկար»:

Իմիջիայլոց, նշենք, որ աղջկա հագին Balmain-ի զգեստ է եղել (այս հագուստի` մեծահասակների համար նախատեսված տարբերակի գինը սկսվում է 2500 դոլարից եւ կարող է հասնել մինչեւ 8000 դոլարի):

Նույն շարքից