Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների ընթացքում պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որն այդպիսի ցանկություն կհայտնի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29–ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ ԱԺ–ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը ցույց է տվել, որ նման քաղաքական ուժերը շատ են։
Անդրադառնալով ԱԺ–ում «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախածի շուրջ ԱԺ–ում հնչած քննադատություններին`առ այն, որ դրանք կրկնակի քվեարկության հնարավորություն են տալիս, Շարմազանովն ասաց, որ նույնականացման քարտ ունեցող 183 000 քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու հնարավորություն պետք է ունենան։
« Այսօրվա ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ հնարավորություն է տալիս վերահսկելու ընտրական պրոցեսը թե՛ դիտորդներին, թե՛ հանձնաժողովների անդամներին, թե՛ վստահված անձանց: Եթե այս կամ այն քաղաքական ուժը չունի բավարար չափով վստահված անձ, որպեսզի վերահսկի ընտրական պրոցեսը, եթե քաղաքական ուժը չի վստահում վստահված անձին, դա իր խնդիրն է»,– ասաց ՀՀԿ խոսնակը։
Շարմազանովնի խոսքով` Հանրապետական կուսակցության բոլոր պատգամավորներն ընդգրկված են քարոզչական պրոցեսում։
Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 10-ին կլինի ՀՀԿ Գործադիր մարմնի արտահերթ նիստ: