Միջազգային հանրությանը պետք է ավելի հասցեական ու հստակ լինիիր գնահատականներում, իսկ հավասարության նշան դնող հայտարարությունները չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29–ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջան կատարած այցերի եւ դրանց արդյունքում արած հայտարարության մասին:
«Մենք գիտակցում ենք, որ կա քաղաքական, դիվանագիտական բառապաշար, սակայն եթե Ադրբեջանը պարբերաբար խախտում է կանոնները, իսկ խախտողի անունը չի հնչում, վտանգ կա, որ այդ խախտող կողմը կշարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը»,– ասաց Շարմազանովը։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, ցանկացած այց բանակցային գործընթացը շարունակելու նոր հույս է, իսկ բանակցությունները միակ խոչընդոտողը Ադրբեջանն է։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությանը` ՀՀԿ խոսնակն ասաց, որ այս պահի դրությամբ որևէ հստակ որոշում չկա։