Եվրամիությունը չորս ամսով կասեցնում Է Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությանը:
«Խորհուրդը չորս ամսով կասեցրել Է ակտիվների սառեցման եւ ուղևորությունների արգելման գործողությունը Բելառուսի 170 քաղաքացիների և 3 ընկերությունների նկատմամբ: Այս որոշումն ընդունվել է ի պատասխան օգոստոսի 22-ին բելառուս քաղբանտարկյալների ազատման և ԵՄ-ի ու Բելառուսի միջև հարաբերությունների բարելավման»,- ասված Է գերատեսչության հայտարարությունում։
ԵՄ-ն ուժի մեջ է թողել զենքի էմբարգոն, անհատական պատժամիջոցները կշարունակեն գործել 4 մարդկանց նկատմամբ, ովքեր մասնակից են մարդկանց անհետացման դեպքերին։