«Ժողովուրդ» թերթը հետաքրքրվել է «Տոնուս» ընկերությունից տուժած բնակիչների ճակատագրով: Թերթը տեղեկացնում է, որ նրանց գործում դրական տեղաշարժ կա ««Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակիչների գործով, կարծես թե, դրական տեղաշարժ կա:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 26-ին շինարարական թույլտվություն է տվել «Աշոտշին» ընկերությանը:
Այս ընկերությունը շինաշխատանքներ կիրականացնի Դավթաշեն 2 թաղամասի հ 46»4 անավարտ բազմաբնակարան շենքում:
«Տոնուսից» տուժած բնակիչները «Արցախբանկի» հետ կնքված համաձայնագրի հիման վրա պարտավոր են շինարարական կազմակերպության հետ կնքել նախնական պայմանագրեր, որոնց ստորագրման պահից ամենաուշը 9 ամիս հետո շինարարությունը պետք է ավարտված լինի», -հավելել է թերթը: