Հասարակություն 

Երևանում ԱՄՆ Միջազգային զարգացման խորհրդատուն Honda-ով վրաերթի է ենթարկել «Յուքոմ»-ի աշխատակցուհուն

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Սարյան փողոցի թիվ 26/4 հասցեի դիմաց ԱՄՆ քաղաքացի, 43-ամյա Ջեֆրի Փարեթչանը իր վարած Honda մակնիշի 34 FN 707 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված անցումով անցնող Երևանի բնակիչ, 48-ամյա Գայանե Գյոզալյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է և վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նույն շարքից