Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նոր սահմանադրությունը նոր մարդու ձևավորման հիմք է դնում Հայաստանում:
«Առաջարկվող նոր սահմանադրությամբ անցնում է կատարվում մի ժամանակաշրջանի, երբ կուսակցությունը պետք է ղեկավարի երկիրը,- ասաց Վահրամ Մկրտչյանը:
Պատգամավորը սահմանադրության փոփոխությունների նախագծում շատ է կարևորում դատարանի և դատավորների դերը, քանի որ, ըստ նրա, եթե չկա անկախ դատարան և դատավորներ, ապա օրենքի գերակայություն լինել չի կարող:
«Կարևորում եմ նաև իշխանության տարանջատման, նրանց մեջ զսպումների, հակակշիռների մեխանիզմների ապահովումը, որ տեղ է գտել սահմանադրության փոփոխությունների նախագծում»,-ասաց Վարդան Մկրտչյանը: