Հասարակություն Ռազմական Ֆեյսբուք 

Թուրքիայում ձերբակալվել են Իսլամական պետության 15 ահաբեկիչներ

analitik.am

Թուրքական ոստիկանությունն անցած գիշեր ձերբակալել է Իսլամական պետության 15 ահաբեկիչների հենց Ստամբուլում:

Հակաահաբեկչական գործողություններն իրականացվել են Ստամբուլի Բաղչիլար և Բեշաքշեհիր թաղամասերում: Հատուկ գործողություններին իրենց աջակցությունն են բերել երկնքից երկու ուղղաթիռներ, որոնք անընդհատ հսկողության տակ են պահել ահաբեկիչների հնարավոր տեղաշարժը:

Ձերբակալվածների մոտից հայտնաբերվել է հինգ ինքնաձիգ, երեք գազային ատրճանակ և 300 հատ բջջային հեռախոս: Ձերբակալվածներն այժմ հետազոտություն են անցնում Աքսարայի հիվանդանոցում, որից հետո կտեղափոխվեն Վաթանի հակահաբեկչական կենտրոն:

Բոլոր 15 ձերբակալվածները նախկին օտարերկրյա քաղաքացիներ են, որոնք Թուրքիայի քաղաքացիություն են ստացել վերջին շրջանում: Նույնպես ըստ իմ աղբյուրների՝ ձերբակալվածներից մեկն Ադրբեջանից է, ով բնակվում է Ստամբուլում արդեն մեկ տարի:

Նույն շարքից