Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը ասաց, որ 2015թ. առաջին 9 ամիսներին Հայաստանում 8,6 տոկոսով ավելի քիչ ամուսնություններ են գրացվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում:
Նա հայտնեց, որ այս տարի Հայաստանում 13120 ամուսնություն է արդեն գրանցվել:
Կարինե Կոյումջյանը ասաց, որ ավելի բարձր թվով ամուսնություններ են գրանցվել Երեւանում, այնուհետեւ` Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում:
«Ցածր ցուցանիշներ են գանցվել Տավուշի, Սյունիքի մարզում, իսկ ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Գեղարքունիքի մարզում»,- ասաց Կարինե Կոյումջյանը: