Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանըհայտնեց, որ ՀՀ-ում 2015 թվականին 2,5 տոկոս ծնելիության նվազում է արձանագրվել. 2015թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 30 հազար 666 երեխա:
Կարինե Կոյումջյանի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի 2,5 տոկոս ծնելիության նվազում է արձանագրվել, իսկ 2013թ. համամեմատ՝ 0,6 տոկոս ծնելիության աճ:
«Հայաստանում յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնելիությունների թվաքանակը կազմել է 13,7 տոկոս: Արարատի մարզում եղել է 14,4, Արագածոտնում՝ 14,1, Կոտայքի մարզում՝ 14,1 տոկոս: Ծնելիության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երեւանում՝ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով 15 ծնունդ: Մյուս մարզերում միջին հանրապետականից ցածր ծնելիություն է նկատվել՝ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով շուրջ 10 ծնունդ»,- ասաց Կարինե Կոյումջյանը:
Նա նար հայտնեց, որ Հայաստանում բնական հավելաճը կազմել է 9766 մարդ, դրա ցուցանիշը նույնպես 2014թ. համեմատ նվազել է 6,2 տոկոսով»