Հասարակություն 

ՀՀ-ում ամենաշատ ամուսնալուծություններն արձանագրվել են Լոռու մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ամուսնալուծությունների թիվը Հայաստանում 21 տոկոսով նվազել է:

«2015թ. առաջին 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 21 տոկոսով նվազել է ամուսնալուծությունների թիվը»,- ասաց նա:

Կարինե Կոյումջյանը ասաց, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 2799 ամուսնալուծություն: Ամենաշատ ամուսնալուծության դեպքերն գրանցվել են Լոռու մարզում՝ 2,2 տոկոս:

«Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Տավուշի  եւ Գեղարքունիքի մարզերում՝ 0,5 տոկոս»,-ասաց նա:

Կարինե Կոյումջյանը նաև հայտնեց, որ ամուսնալուծությունների դեպքերը շատ են նաեւ Երեւանում, Կոտայքի մարզում:

Նույն շարքից