Հասարակություն 

Լեյլա Յունուսն արժանացել է միջազգային հեղինակավոր Battle of Crete Award մրցանակին

OXI DAY հիմնադրամն ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին է շնորհել Battle of Crete Award մրցանակը՝ 2015 թվականին ազատության ու ժողովրդավարության համար մղած խիզախ պայքարի համար, տեղեկացնում է contact.az-ը:

«Մենք հավատում ենք, որ Դուք, ինչպես 2012 թվականի հաղթող Աուն Սան Սու Ջին,  իրական խիզախության օրինակ եք։ Ձեզ այս մրցանակին ներկայացրել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ղեկավար Կարլ Գերշմանը:

Մենք հույս ունենք, որ ողջ աշխարհի ուշադրությունը Ձեր և Ձեր ամուսնու անօրինական ձերբակալության հանդեպ այդ ամենին վերջ կդնի և դուք կմասնակցեք Ձեր պատվին կայանալիք միջոցառմանը», -ասված է Հիմնադրամի հայտարարության մեջ:

Մրցանակը հանձնվել է Լեյլա և Արիֆ Յունուսների դստերը՝ Դինարա Յունուսին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ամուսինները դատապարտվել են համապատասխանաբար 8,5 և 7 տարվա ազատազրկման։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որի հետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով։

Նույն շարքից