Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Չորս րոպեում վաճառվել են աշխարհի լավագույն ռեստորանի տեղերը

Սիդնեյում բացված Noma ռեստորանային ցանցի տեղերը վաճառվել են չորս րոպեում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով News.com.au-ն:

Աշխարհի լավագույնը ճանաչված կոպենհագենյան հաստատության ավստրալիական մասնաճյուղում նախապես սեղան պատվիրելու հնարավորությունը տրամադրվել էր հոկտեմբերի 30-ին ՝ տեղական ժամանակով առավոտվա ժամը 10-ին:

Հաճախորդներին առաջարկվել է երկու, չորս, վեց կամ ութ անձի համար ճաշ կամ ընթրիք պատվիրել, ընդ որում պատվերի արժեքը 485 դոլար էր:

Դանիական Noma ռեստորանը բացվել է 2004թվականին: Այն աշխարհի լավագույն ռեստորանն է ճանաչվել չորս տարի շարունակ:

Նույն շարքից