Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրապարակել է իր ապագա ռոք ալբոմի նոր ստեղծագործությունը: Por qué sufren los ninos? (Ինչո՞ւ են տառապում երեխաները) բալլադը տեղ կգրավի Հռոմի պապի Wake Up! ալբոմում, որը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 27-ին, գրում է RollingStone-ը:
Երգը պարունակում է Ֆիլիպիններում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթից մի հատված։ 2015 թվականի սեպտեմբերին Ֆրանցիսկոսը ներկայացրել է Wake Up! Go! Go! Forward! երգը։ Նշվում է, որ Wake Up! ալբոմը կդառնա պատմության ընթացքում Հռոմի պապի ձայնագրած առաջին ռոք ալբոմը։