Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական մասում կործանվել է Airbus-321 քաղաքացիական ինքնաթիռ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, խոսքը ռուսական օդանավի մասին է:
Հաղորդվում է, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավը, որում գտնվել է 217 ուղևոր` մեծ մասը՝ ՌԴ քաղաքացիներ, անհետացել է ռադարներից օդ բարձրանալուց 23 րոպե անց:
Մեկ այլ տվյալների համաձայն՝ Airbus-321 ինքնաթիռի օդաչուն Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթի իրականացման ժամանակ կապվել է դիսպետչերի հետ ու տեխնիկական խնդիրների պատճառով խնդրել է շեղվել նախանշված ճանապարհից ու վայրէջք կատարել Կահիրեում:
https://youtu.be/XehjYSnpmzo