Հասարակություն 

Ռուսական օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի. Reuters

Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական Airbus-321 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի, հայտնում է Reuters գործակալությունը։

«Բազմաթիվ դիեր գետնին են, շատերը մահացել են անմիջապես իրենց տեղերում»,- ասել է փրկարար ծառայության աշխատակիցը։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ օդանավի բեկորների տակից մարդկանց ձայներ են լսվում:

Այժմ եգիպտոսցի փրկարարներն աշխատում են դեպքի վայրում` փորձելով գտնել ու դուրս բերել փրկվածներին, որոնց ձայները լսվում են ներսից:

Նույն շարքից