Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Եգիպտոսի օդային տարածքում կործանված ռուսական քաղաքացիական օդանավում եղած ուղևորների հարազատներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Նախագահն արդեն հանձնարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Airbus 321 օդանավի կործանման փաստով պետական հանձնաժողով ստեղծել։
Նախագահը հանձնարարել է նաև ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովին նախարարության օդանավերն ուղարկել ավիաաղետի վայր:
Նշվում է նաև, որ երկրի նախագահը ՌԴ Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների ղեկավարությանը հանձնարարել է անհապաղ կազմակերպել ավիաաղետի հետևանքով զոհվածների հարազատներին օգնության տրամադրման գործընթացը։