Ինչպես քիչ առաջ հաղորդել էին, Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական մասում կործանվել է Airbus-321 քաղաքացիական ինքնաթիռը:
Ռուսական Вести-ն, վկայակոչելով Sky News Arabia-ն, հայտնում է, որ Եգիպտոսը բացառում է ահաբեկչության հավանականությունը:
Եգիպտական կողմի նախնական տվյալներով՝ օդանավը կործանվել է Էն Նահալ լեռնային շրջանում, որտեղ իշխանություններից թաքնվում են ծայրահեղականները: Սակայն Կահիրեն պնդում է, որ կործանման պատճառ կարող էր դառնալ շարժիչի խափանումը կամ օդաչուի կողմից կառավարումը կորցնելը: