Հասարակություն Գիտություն 

Հնագետները Գերմանիայում քարի դարի գերեզմաններ են հայտնաբերել

Գերմանացի հնագետները Գերմանիայի արևելքում քարի դարի գերեզմանների յուրահատուկ համակարգ են հայտնաբերել: Դրանք մոտ 6000 տարվա են, հայտնել է պեղումների ղեկավար Սյուզան Ֆրիդերիխը:

«Դեռևս հայտնաբերվել է 12 գերեզման, սակայն դրանք կարող են ավելի շատ լինել»,- ասել է նա:
Հինգ անձից բաղկացած թիմը հունիսից պեղումներ է կատարում Կարսդորֆ համայնքում: Պեղումների ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2 հա, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Գիտնականների տվյալներով` բազմաթիվ կառույցներ ստեղծվել են առաջին հողագործների կողմից մ.թ.ա. 5500-4900թթ.: Մահացածներին նրանք հաճախ հուղարկավորել են դրանց ներսում:

Նույն շարքից