Հայաստան Քաղաքական Միջազգային գլխավոր 

Սերժ Սարգսյանը ցավակցել է Պուտինին՝ Եգիպտոսում ռուսական օդանավի աղետի զոհերի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

«Ռուսաստանի համար այս ծանր պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Նույն շարքից