Հասարակություն Պատահարներ 

«Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել ռուսական օդանավի աղետի պատասխանատվությունը

analitik.am

«Իսլամական պետության» եգիպտական ստորաբաժանումն իր վրա է վերցրել Սինայի թերակղզում ռուսական օդանավի աղետի պատասխանատվությունը:

BBC News-ի հաղորդմամբ` խմբավորման այդ հայտարարությունը հայտնվել է Telegram-ի մեսենջերում: Բրիտանացի լրագրողները հիշեցնում են, որ A321 օդանավը աղետի է ենթարկվել Սինայի թերակղզում, որտեղ Եգիպտոսի կառավարությունը պայքարում է ԻՊ-ի եգիպտական թեւի հետ առնչություն ունեցող գրոհայինների դեմ: Սակայն Եգիպտոսի անվտանգության ծառայությունների աղբյուրները ավելի վաղ հայտարարել են, որ ոչ մի նշան չկա, որ օդանավը կարող է խոցված լինել:

Եգիպտոսի իշխանությունների փոխանցմամբ, օդանավի բեկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օդանավի աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Նույն շարքից