Հասարակություն 

ՄԱԿ-ի աշխատակիցները հեռացվել են մանկական պոռնոգրաֆիա տարածելու համար

Էլեկտրոնային փոստով մանկական պոռնոգրաֆիա փոխանցելու համար ՄԱԿ-ի չորս աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Եվս մեկը հեռացվել է ծառայողական մեքենայով ավելի քան 170 կգ մարիխուանա տեղափոխելու համար:

Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով կազմակերպության հաշվետվությանը:

Հաշվետվության համաձայն` ՄԱԿ-ի աշխատակիցներ կան աշխարհի 188 երկրներում, իսկ թե որ երկրում կամ երկրներում են գործել հեռացված աշխատակիցները, հայտնի չէ:

Նույն շարքից