Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսով քննարկել է նախօրեին Վիեննայում Սիրիայի հարցով միջազգային հանդիպման արդյունքները, հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:
Զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր խորը ցավակցություններն է հայտնել Եգիպտոսում ռուսական օդանավի աղետի կապակցությամբ: