Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Հայաստանում գորգեղենի արտադրության ծավալներն աճում են

2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալներն ավելացել են համապատասխանաբար՝ 8.7 և 75.1 տոկոսով:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա ինն ամիսներին մեր երկրում արտադրվել է 34.9 տոննա գորգեր և գորգեղեն՝ նախորդ տարվա 32.1 տոննայի դիմաց:

Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա նշված ժամանակահատվածում արտադրվել է 2 863.0 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2014թ-ի հունվար-սեպտեմբերին՝ 1 635.3 հազար հատ:

Ըստ ԱՎԾ-ի՝ 48 տոկոսով աճել են նաև գուլպեղենի արտադրության ծավալները. 2015թ-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 5 133.2 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2014թ-ին՝ 3 468.2 հազար զույգ:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում նվազել են բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2014թ-ի հունվարի-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 10.7 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 6.6 տոննա, ինչը 38.3 տոկոսով պակաս է:

Նույն շարքից