Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի վթարի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական էջից:
Հոկտեմբերի 31-ին, Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում վթարի է ենթարկվել: Օդանավը ռադարների էկրանից անհետացել է թռիչքից 23 րոպե անց:
Օդանավում եղել է 217 ուղեւոր և անձնակազմի 7 անդամ։ Նշվում է, որ նրանցից որևէ մեկը չի փրկվել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՌԴ նախագահի հրամանագրով նոյեմբերի 1-ը Ռուսաստանում հայտարավել է սգո օր: