Հասարակություն 

ՄԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Սիրիայի հակամարտ կողմերի միջեւ

ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Սիրիայի հակամարտության բոլոր կողմերի հետ հրադադար ձեռք բերելու համար, որի կոչն են արել Սիրիայի շուրջ Վիեննայում բանակցությունների մասնակիցները: Այդ մասին Ժնևում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, գրում է RIA Novosti-ն:

«ՄԱԿ-ը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ քաղաքական գործընթացի առաջխաղացման համար: Մենք պատարստ ենք աշխատել Սիրիայի կողմերի հետ անհրաժեշտ լիարժեք հրադադարի իրականացման համար, և հենց սիրիացիների հետ քաղաքական գործընթաց սկսելու համար, որը կհանգեցներ ինկլյուզիվ կառավարման, որին էլ կհետևեին նոր Սահմանադրության ստեղծումն ու ընտրությունները»,- ասել է նա:

Պան Գի Մունը հավելել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը պետք է քննարկվի հենց այս կոնտեքստում:

Նույն շարքից