Հասարակություն 

Փոթորկի հետեւանքով թուրքական ափերին աղետի են ենթարկվել ներգաղթյալներին տեղափոխող նավակները

Թուրքիայից Հունաստան ուղևորվող երեք նավակներ, որոնք Մերձավոր Արևելքից ներգաղթյալների էին տեղափոխում, ուժեղ փոթորկի պատճառով վթարի են ենթարկվել ծովում: Զոհվել է ամենաքիչը 17 երեխա և 9 մեծահասակ, հայտնում է France Presse-ը:

Հաղորդվում է նաև, որ երկու նավակներից փրկվել են 138 մարդ, առափնյա պահպանության ծառայությունը չի դադարեցրել ողջ մնացածների որոնումը:

France Presse-ի լրագրողի խոսքով` նա տեսել է մյուս խորտակվող նավակը Լեսբոս կղզու մոտերքում, որի միջից փախստականների խումբը հուսահատ օգնություն էր կանչում:

Նույն շարքից