Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Նուսայբին քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն,ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 20 մարդ, տեղեկացնում է թուրքական HaberTurk կայքը։
Բնակելի թաղամասում կայանված մեքենան դեռևս անհայտ պատճառով պայթել է: Դրանից հետո առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել:
Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց: