Այսօր` նոյեմբերի 1-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի 29 բնակարանի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը:
Հրշեջ-փրկարարները ոստիկանների և ընթերականների ներկայությամբ, հատուկ տեխնիկայի միջոցով կտրելով պատուհանի երկաթյա ճաղավանդակը` ներս են մտել բնակարան, որտեղ բնակարանի հյուրասենյակում հատակին հայտնաբերել են տարեց կնոջ` Մարուսյա Էլիչբեկյանի դին:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված տան նկուղում էլ ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են նրա ամուսնու` Սուրեն Միրզոյանի դին` բերանքսիվայր:
Մանրամասն՝ shamshyan.com