Միջազգային Հասարակություն 

Մեքսիկական նարկոկարտելների դեռահաս զինվորները

Մեքսիկայում հանցագործ գործունեությունում ներգրավված է 9-17 տարեկան շուրջ 50 հազար դեռահաս: Հիմնականում նրանք ներգրավվում են թմրակարտելներում: Մասնավորապես Sinaloa հանցագործ կարտելում ներգրավված է 24 հազար երեխա, Los Zetas-ում՝ 17 հզ, La Familia Michoacana-ում՝ 75 հզ:

Առավել փոքր տարիքի երեխաները հանդես են գալիս հետախույզի դերում, ինֆորմացիա են տրամադրում թմրավաճառներին, զբաղվում մաքսանենգությամբ: Ավելի մեծ տարիքի դեռահասները մասնակցում են առեւանգումներին, ավազակային հարձակումներին, միջկլանային հաշվեհարդարներին, շորթումներ ու սպանություններ իրականացնում:

Նույն շարքից