Քաղաքական Ֆեյսբուք 

Չի կարելի copy paste կանոնադրություններով կուսակցություններ հիմնել

Առավոտյան լրահոսից առաջացած մտքեր...

Այսօր Հայաստանի համար խիստ կարևոր է կուսակցությունների կայացումը, ուստի չի կարելի անգրագետ ձևով կուսակցություններ հիմնել՝ copy paste կանոնադրություններով, ու առաջ մղել դրանք՝ թեկուզ քանակի համար: Նայեք աշխարհում կայացած քաղաքական համակարգ ունեցող երկրների լուրջ կուսակցություններին՝ այնտեղ տեսնո՞ւմ եք, օրինակ, Լավ Անգլիա, Հարուստ Ֆրանսիա, Շողշողուն Ամերիկա և նմանատիպ անուններ ունեցող կուսակցություններ... Կուսակցությունը նախ պետք է գաղափարական ուղղվածություն ունենա՝ օրինակ դեմոկրատական, սոցիալիստական, պահպանողական և այսպես շարունակ, և հենց անվան մեջ պետք է երևա այդ կուսակցության հիմնական ուղղվածությունը: Գեղեցիկ ածականները չեն կարող քաղաքական կատեգորիա լինել: Դա ուղղակի անլուրջ է...

Նույն շարքից