Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։
Այսպես՝ իրենց տեղերը պահպանել են «Հայրենիք», «Սոցիալական բարօրություն», «Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ», «Մեծ ստեղծագործության», «Ժողովրդավարական բարեփոխումներ», «Քաղաքացիական միասնություն», «Ազգային վերածնության շարժում», կուսակցությունների ներկայացուցիչները։ «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունը կորցրել է մեկ պատգամավորական մանդատ եւ խորհրդարանում կունենա 2 ներկայացուցիչ։
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը 125 պատգամավորներից ձեւավորվող խորհրդարանում ստանում է 71 մանդատ։
Մնացած տեղերը զբաղեցրել են անկուսակցական պատգամավորները։
Ի դեպ, տարբեր ընտրատարածքներում առաջատար թեկնածուների ցուցակում է նաև Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: