ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանինդիմելով, ասաց, թե երեք տարի է, ինչ բյուջե ներկայացնելիս ասում են, թե համահարթեցման քաղաքականությունը չի փոխվել, ըստ որի՝ Երևանը ստանում է ամենամեծ գումարները, իսկ մարզերը թույլ ֆինանսավորում են:
«Արդյունքում ունենք Երևան, չգիտեմ համեմատելու ինչ մակարդակում ենք գտնվում, բայց մարզերում ապրելու աուրա չկա»,– ասաց նա:
Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ ակցիզային հարկից ակնկալվող եկամուտները հաշվի առնված են: Ինչ վերաբերում է Երևանին ավելի գումար հատկացնելուն, ապա ըստ նրա, դա չի նշանակում, որ Երևանին չպետք է գումարներ տրվեն:
«Եթե նայեք, թե ինչի համար է, ապա կտեսնեք՝ թանգարանների, գրադարանների պահպանման համար է: Այստեղ ոչ թե խնդիր է, որ ավելի շատ ուշադրություն է դարձվում, ուղղակի ցանկալի հնարավորությունը չի ապահովում»,- ասաց նա: