А321 օդանավի կործանման պատճառները հետաքննող ծառայություններում Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ ստացվել են կործանված ռուսական օդանավի «սեւ արկղերի» առաջին տվյալները:
Տվյալների վերծանումից պարզ է դարձել, որ օդանավի անձնակազմը նախքան գետնին բախվելը աղետի ազդանշան չի ուղարկել։
Միջադեպի հետաքննությամբ զբաղվողները հայտնել են, որ տվյալները վկայում են այն մասին, որ կործանված А321-ը արտաքին ազդեցության չի ենթարկվել։