ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մասով 2016 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նախարար Արմեն Երիցյանը հայտնեց, որ նախարարության 911 ծառայությունը օրական 4-ից 6 հազար զանգ է ստանում:
Մի շարք պատգամավորներ անդրադարձան հակակարկտային կայանների ոչ բավարար լինելու խնդրին, որի պատճառով էլ գյուղացիների բերքը փչանում է:
Նախարարը ասաց, որ Հայաստանին պետք է ընդհանուր թվով 4 հազարից ավել հակակարկտային կայան, որից յուրաքանչյուրի արժեքն է 3 ու կես միլիոն դրամ:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե հիմնականում ինչ տեղաբաշխվածության է և ինչ ծառայությունների համար:
Արմեն Երիցյանը պատասխանեց, թե հիմնականում ահազանգերն այն մասին են, որ դուռը փակվել է և պետք է բացել: Ահազանգեր են ստացվում հատկապես տարեցներից։ «Օրինակ՝ 89 տարեկան պապիկը զանգ է տալիս, ասում է՝ պետք է գաք պամպերսս փոխենք: Պետք է այնպես անենք, որ լինի բարի ծառայություն: Էլ չեմ ասում, որ կարող է երեխան զանգ տալ, ասել՝ եկեք մաթեմատիկայի խնդիրները լուծեք»,- ասաց նա: