Քաղաքական Միջազգային 

ԵՄ-ը հայտարարություն է տարածել Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ

ԵՄ Արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության  հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին  և ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ԵՄ-Թուրքիա գործընկերությունը զարգացնելու և բոլոր բնագավառներում համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ ԵՄ-ը պատրաստ է աշխատելու նոր կառավարության հետ:
Այս հայտարարության հետ կապված թուրքական մամուլը առանձնահատուկ ընդգել է այն հանգամանքը, որ ԵՄ հայտարարությունը եղել է բավականին կարճ և չի հիշատակվել ոչ նախագահ Էրդողանի անունը ոչ էլ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP):

Նույն շարքից