Հասարակություն Տնտեսություն 

2016թ-ին ո'չ աշխատավարձերի, ո'չ թոշակների բարձրացում չի լինելու. Պ. Սաֆարյան

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Աժ-ում բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ 2016թ-ին ո'չ աշխատավարձերի, ո'չ թոշակների բարձրացում չի լինելու: Նրա խոսքով՝ պատճառը` էլեկտրաէներգիայի թանկացման փոխհատուցումն է:
«Հնարավոր չէ աշխատավարձ բարձրացնել և միաժամանակ փոխհատուցել էլէեկտրաէներգիայի սակագնի համար»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության ղեկավարի այն հարցին, թե արդյոք այդ պարագայում սպասվող գնաճը բացասաբար չի՞ ազդի քաղաքացիների կենսամակարդակի վրա, Պավել Սաֆարյանը պատասխանեց.
«Համաձայն եմ, որ եթե կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը գերազանցի աշխատավարձերի ու թոշակների չափերը, դա կունենա իր բացասական ազդեցություը:
Երկու տարի առաջ մենք աշխատավարձերը բարձրացրեցինք ու կտրուկ բարձրացրեցինք: Հիմա մտածելու առիթ կա. արդյոք ճի՞շտ արեցինք, որ այդքան կտրուկ բարձրացրեցինք: Հիմա երբ հետ ենք նայում, տեսնում ենք, որ մենք տարեկան բյուջեից 80 մլրդ միայն աշխատավարձերի բարձրացմանն ուղղեցինք: Այն ժամանակ մենք կարող էինք 80 մլրդ չբարձրացնել, 20-30 մլրդ բարձրացնեինք, հետո ասեինք՝ այ, գնաճի հետ համապատասխանում է բարձրացումը: Բայց մենք կտրուկ բարձրացրեցինք»,- նշեց Սաֆարյանը»:

Նույն շարքից