Հասարակություն 

10 ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցները գողացողին հայտնաբերեցին

Նոյեմբերի 1-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթ 14-րդ փողոցի թիվ 21 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Տիգրան Մ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ համայնքի տարածքից «Լադա» մակնիշի 10 ավտոմեքենաներից կատարել է էլեկտրական մարտկոցների գողություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Նույն շարքից