Ստամբուլի Թարաբիա շրջանում գտնվող նախագահական նստավայրի մոտ զինված միջադեպ է տեղի ունեցել:
Թուրքական մամուլի համաձայն՝ անհայտ անձը մոտեցել է նստավայրին և ցանկացել է ներս մտնել և ոստիկանից խլել է զենքն ու կրակել մյուս ոստիկանների ուղղությամբ, ապա փորձել է ինքնասպան լինել։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13.00-ի մոտակայքում։
Հիվանդանոց տեղափոխված վիրավորի վիճակը ծանր է: Սկսվել է քննություն:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ երիտասարդը շատ է ցանկացել մուտք գործել պալատ, և նրա ու ոստիկանների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միջադեպից հետո փակվել են դեպի նստավայր տանող բոլոր ճանապարհները։