Քաղաքական Միջազգային 

Էրդողանն ու Ալիևը շնորհավորել են միմյանց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, տեղեկացնում է Haqqin.az-ը:

Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

Հեռախոսազրույցի ժամանակ Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝ կապված Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության տարած հաղթանակի հետ։ Ալիևը Էրդողանին մաղթել է աշխատանքային նոր հաջողություններ, իսկ Թուրքիային՝ կայունություն ու բարգավաճում։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և իր հերթին շնորհավորել է նրան՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի համար և հղել նմանատիպ մաղթանքներ։

Ալիևն ու Էրդողանը վստահություն են հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները հետագայում բոլոր ոլորտերում զարգացում կապրեն։

Նույն շարքից