Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասում լարվածության մշտական օջախ է: Այդ մասին այսօր Ազգային ժողով կատարած այցելության ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
Մատվիենկոյի խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը այս տարածաշրջանում երկար ձգձգված հակամարտությունն է.
«Ոչ ադրբեջանական և ոչ էլ հայկական կողմին այս հակամարտությունը լավ բան չի տալիս: Մենք վստահ ենք, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, միայն դիվանագիտական խողովակներով՝ առանց ուժի կիրառման»:
Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կիրառում է բոլոր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: