Կիրակի օրվա ընթացքում մոտ 8․5 հազար փախստական է գնացքով ժամանել Սլովենիա, տեղեկացնում է ria.ru-ն:
Սլովենիա ժամանած փախստականների ընդհանուր թիվը հոկտեմբերի 17-ին ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ 126․4 հազար:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հոկտեմբերի 27-ին Եվրահանձնաժողովում ներգաղթի հարցերով հանդիպում են անցկացրել Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Մակեդոնիայի. Ռումինիայի, Սլովենիայի, Խորվաթիայի և Ալբանիայի ղեկավարները:
Եվրոպական երկրների ղեկավարները ներգաղթի հետ կապված ճգնաժամի լուծման համատեղ ծրագիր են մշակել: Մասնավորապես, որոշում են ընդունել սահմանային վերահսկողությունը ուժեղացնելու վերաբերյալ: