Հայաստան Հասարակություն 

Հայաստանի ոստիկանների կարգապահությանը կհետեւեն հասարակական կազմակերպությունները. ՀՀ ոստիկանություն

Հայաստանի ոստիկանների կարգապահությանը հիմա հետեւում են նաեւ հասարակական կազմակերպությունները: Նոյեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանում կայացած 2016 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը:

Նրա խոսքով, եթե նախկինում կարգապահական հանձնաժողովի կազմում միայն Ոստիկանության ներկայացուցիչներ էին, ապա հիմա այնտեղ ներգրավված են նաեւ հասարակական կազմակերպությունների եւ կառավարության պատվիրակներ:

Այս տարի Հանձնաժողովի գործունեության արդյունքում 18 մարդ է ազատվել աշխատանքից:

«Մենք շնորհակալ ենք հասարակական կազմակերպություններին՝ մեզ հետ համագործակցության համար, քանի որ նրանք օբյեկտիվություն են մտցնում գործերի հետաքննության մեջ»,- հավելեց Համբարյանը:

Նույն շարքից