Քաղաքական Միջազգային 

Սպիտակ տունը Թուրքիային կոչ է արել հարգել համամարդկային արժեքները

Սպիտակ տունն ևս անդրադարձել է Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և մտահոգություն հայտնել տեղի լրագրողների դեմ ճնշումների կապակցությամբ:

«Մենք մտահոգված ենք, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ԶԼՄ-ների ու լրագրողների նկատմամբ ճնշումներ էին գործադրվում: Թուրքական իշխանություններին կոչ ենք անում հարգել Սահմանադրության մեջ տեղ գտած համամարդկային արժեքները»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ձայների մեծամասնությամբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դարձավ Թուրքիայի միակ իշխող ուժը:

Նույն շարքից