Հայաստան Քաղաքական 

Ինչպես կարելի՞ է քաղաքացուն դատապարտել, իշխանությանը՝ ոչ. Հրանուշ Խառատյան

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նոր սահմանադրությունում կա կետ, որը պարտավորեցնում է քաղաքացիներին պաշտպանել շրջակա միջավայրը, իսկ իշխանությանը՝ ոչ:

«Ինչպես կարելի՞ է քաղաքացուն դատապարտել և ենթարկել պատասխանատվության, իսկ իշխանությանը՝ ոչ»,- հարցրեց Խառատյանը:

Նրա խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ ամենից շատ են չարաշահումները, ստացվում է, որ պետք է պատասխանատու լինի քաղաքացին, իսկ պետությունը՝ ոչ:

«Պետության պարտավորությունները նվազեցնում է, նպատակային քաղաքականությունը կարող է լինել ամբողջ երկիրը հանքարդյունաբերության վերածելը: Եթե մենք այս սահմանադրությունը վավերացնենք, կստացվի, որ ամբողջ ժողովուրդն է այդ իրավունքը տալիս»,- ասաց նա:

««Այո» ասելով կլինի համազգային լիազորված իրավունքների շնորհում իշխանությանը, լիազորում ենք սոցիալական ոլորտում ունենալ պասիվ նպատակային քաղաքականություն»,-ասաց նա:

Խառատյանը մտահոգություն հայտնեց՝ ասելով որ սահմանադրությունը փոխում են, որպեսզի կարողանան ԼՂՀ մի քանի շրջան հանձնել:

«Ես տեսնում եմ այդ մտահոգությունը և նույնիսկ քաղաքական թևերի մեջ, որ ղարաբաղյան հարցի վերաբերյալ անձի պատասխանատվությունից տեղափոխում են կոլեկտիվ պատասխանատվության դաշտ»,- ասաց նա:

Նույն շարքից