Քաղաքական Միջազգային 

Պետք չէ իրար հետ կապել Սիրիայի օպերացիան ու Սինայում А321-ի ավիաաղետը. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հորդորել է կապ չփնտրել Սիրիայում իրականացվող ռուսական օպերացիայի և Սինայի ավիաաղետի միջև:

«Դրանք բացարձակապես տարբեր հարցեր են և պետք չէ կապել իրար հետ Սիրիայի օպերացիան ու Սինայում А321-ի ավիաաղետը»,- ասել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ աղեետից հետո այդ երկու դեպքերի վերաբերյալ շրջանառվում են բազմաթիվ սպեկուլյացիաներ:

«Սպեկուլյացիաներ կարելի է կատարել որքան հնարավոր է, սակայն դա չի նշանակում, թե դա կարող է առնչություն ունենալ իրականության հետ»,- հավելել է Պեսկովը:

Պեսկովը վստահեցրել է, որ հասարակությունը կտեղեկանա հետաքննության արդյունքների մասին:

Նույն շարքից