Ազգային ժողովում աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ԱԺ ծախսերը համարում է հիմնավորված:
Հրայր Թովմասյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գործուղումներին հատկացված գումարներին ասաց, որ իրենք հնարավորինս սեղմ կազմով են մեկնում գործուղումների, և ինքնաթիռում միայն ԱԺ նախագահն է օգտվում առաջին կարգի տեղից: Նա նաև հայտնեց, որ ԱԺ նախագահը վերջին գործուղման ժամանակ մնացել է չորս աստղանի հյուրանոցում:
Անդրադառնալով ԱԺ նիստերից բացակայող պատգամավորներին` Հրայր Թովմասյանը նշեց, թե բացակայողներից պահումներ են կատարվում, մասնավորապես, ամեն բացակայությունից գանձվում է 30.000 դրամ։