Նոյեմբերի 1-ին կյանքից հեռացել է հայտնի երգչուհի Աիդա Սարգսյանի մայրը: Facebook-յան էջում Աիդան գրառում է կատարել եւ մոր մահվան մեջ մեղադրել «անգրագետ» բժիշկներին:
«Շատ շնորհակալ եմ բոլորից, որ կիսում եք ինձ հետ իմ վիշտը, շատ դաժան է անժամանակ մայր կորցնել, բայց ավելի ցավալի է, որ ինքն իր մահով չի մահանում, այլ անգրագետ բժիշկների թեթեւ ձեռքով: Իմ մորն արնաքամ արեցին` գաստրասկոպիայի ժամանակ վնասելով անոթը, որից հետո մայրս երկու օր անդադար արնահոսեց, եւ ես կորցրեցի նրան: Անհեթեթ մահ, այդ տականք եւ անգրագետ բժիշկները փորձում էին իրենց սխալը կոծկելու համար ուրիշ դիագնոզ ինձ ասել, բայց այսօր դիահերձումից հետո կրկին պարզվեց, որ իմ մորը արնաքամ են արել: Ես շատ մեծ դժվարությամբ եմ գրում, տեղս չեմ գտնում, որ առողջ մարեց անգրագետ բժիշկների պատճառով իմ երիտասարդ մայրս, որ իմ կյանքն էր, իմ աշխարհն էր, իմ ամեն ինչն էր, այլեւս ինձ հետ չէ: Վաղը իմ մոր հոգեհանգիստն է…»: