Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Թաիլանդի երկնքում վառ լույս է նկատվել։ Փորձագետների կարծիքով` դա եղել է խոշոր երկնաքար, որը նման է եղել 2015 թվականի սեպտեմբերի 7-ին Բանգկոկի երկնքում երևացած երկնաքարին, հաղորդում է Lenta.ru-ն։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է երկնքում հայտնվում վառ կանաչ օբյեկտը, ապա այրվում է՝ լուսավորելով երկինքը։ Այդ երևույթը տեսանելի է եղել երկրի մի քանի շրջաններում։
Այն մասին, որ այդ օբյեկտը կարող է երկնաքար լինել, հայտարարել է Թաիլանդի աստղագիտական միությունը։ Այդ տեղեկությունը, սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատվել։