Մշակույթ Հասարակություն 

Տարեցտարի ընդլայնվում է հասարակության հետաքրքրությունն անիմացիոն ֆիլմերի հանդեպ

Նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվեցին «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի արդյունքները:

«ՌեԱնիմանիան» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ փառատոնը համագործակցում է շատ միջազգային կինոփառատոնների հետ, որտեղ ներկայացվում են հայկական ֆիլմեր, ինչն էլ ավելի է հանրահայտ դարձնում փառատոնը:

Նշենք, որ նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվեցին «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի արդյունքները:

«Այս տարի ունեցանք դիմումներ աշխարհի լավագույն ֆիլմերից, մեզ մոտ ցուցադրվեցին ֆիլմեր աշխարհի լավագույն կինոփառատոններից, իրավունք ստացանք ցուցադրելու այնպիսի ֆիլմեր, որ տարածաշրջանում առաջին անգամն էին ցուցադրվում, ինչն էլ խոսում է այն մասին, որ փառատոնի հանդեպ վստահությունը մեծացել է»,-նշեց փառատոնի հիմնադիրը:

Նրա խոսքով, տարեցտարի ընդլայնվում է հասարակության հետաքրքրությունն անիմացիոն ֆիլմերի հանդեպ:

Մրցանակակիր ֆիլմերի մասին՝ այստեղ :

Նույն շարքից